Իլոն Մասկը առաջարկել է գնել Twitter-ը 41 միլիարդ դոլարով. Reuters

Իլոն Մասկը առաջարկել է գնել Twitter-ը 41 միլիարդ դոլարով. Reuters

Ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել է Twitter-ի ամենախոշոր բաժնետերը, առաջարկել է գնել այն 41,39 մլրդ դոլարով, հաղորդում է Reuters-ը։

Ավելի ուշ Մասկը իր Twitter-ում հրապարակել էր փաստաթղթի տեքստի հղումը, որտեղ նա, ի թիվս այլ բաների, պնդում է, որ ներդրումներ է կատարել Twitter-ում, քանի որ հավատում է «ամբողջ աշխարհում խոսքի ազատության հարթակ դառնալու դրա ներուժին»:

«Սակայն այն բանից հետո, երբ ես կատարեցի իմ ներդրումը, ես այժմ հասկանում եմ, որ ընկերությունը ոչ բարգավաճելու է, ոչ էլ ծառայելու է հանրային այս հրամայականին իր ներկայիս տեսքով: Twitter-ը պետք է վերածվի մասնավոր ընկերության»,- ասել է Մասկը:

Հաղորդվում է, որ Twitter-ի տնօրենների խորհուրդը ուշադիր կքննարկի առաջարկը՝ որոշելու գործողությունների ընթացքը, որը, ըստ նրանց, լավագույնս կծառայի ընկերության և նրա բաժնետերերի շահերին: