Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին:
Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գևորգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Մարտի 3-10-ը Բեռլինի Արվեստի Համալսարանում անցկացվող այս հեղինակավոր միջոցառումը կնշանարվորվի մարտի 10-ին աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Berliner Philharmoniker-ում կայանալիք մեծ գալա համերգով, որտեղ Էդուարդ Գևորգյանը ելույթ կունենան միջազգային հանդիսատեսի առջև: Այս տարվա փառատոնը համախմբում է երիտասարդ դաշնակահարների աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Չեխիայից և Սերբիայից: Փառատոնի ծրագիրը ներառում է վարպետության դասեր, սեմինարներ, համերգներ և միջազգային կարիերայի ցանց, որոնք նախատեսված են երիտասարդ երաժիշտներին առաջնորդելու դեպի հաջողակ միջազգային կարիերա և նրանց ներկայացնելու համաշխարհային երաժշտական հանրությանը:
Էդուարդ Գևորգյանի մասնակցությունն այս նշանավոր միջոցառմանը ոչ միայն արտացոլում է նրա բացառիկ երաժշտական տաղանդը, այլ նաև նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ ցուցադրելով հայ տաղանդը համաշխարհային բեմում:
Berliner Klavierfesttage-ը համախմբում է աշխարհի ամենավառ երիտասարդ դաշնակահարներին՝ խթանելով մի միջավայր, որտեղ և՛ զարգացող տաղանդները, և՛ կայացած արվեստագետները փոխանակում են մտքերը, ոգեշնչում միմյանց և կիսում իրենց երաժշտությունը աշխարհի հետ: