Ինչպե՞ս է անցել երեխայի վիրահատությունը․ նոր մանրամասներ՝ 23 համարի ավտոբուսի վթարի վերաբերյալ

Երեկ ուշ երեկոյան Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստինե Վարդանյանը, Հայկ Միրզոյանը և Արևիկ Բլեջյանցը այցելել են Սբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ ավելի վաղ տեղափոխվել էր 23 ավտոբուսի վթարից տուժած թևի կոտրվածքով երեխա։
«Այցի պահին երեխային վիրահատում էին. ավագանու անդամները զրուցել են երեխայի մայրիկի հետ, ով իր շնորհակալությունն է հայտնել հիվանդանոցի տնօրինությանը և բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի համար։
Երեխայի վիրահատությունը անցել է հաջող, այսօր նա դուրս է գրվել։
Առողջություն ենք մաղթում ավտոբուսի վթարից տուժածներին»,-հայտնում են խմբակցությունից։