Մայիսի 19-ին, 20-ին, 22–ին, 23-ին և մայիսի 26-ին գազ չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 3, 5, Թումանյան փողոցի թիվ 16, 18 բազմաբնակարան շենքերի, նշված փողոցների առանձնատների գազասպառողների, «Ոսկե Կապան» և «Թրի վեյս» հյուրանոցների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, «ԳոշԳազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Շորժա, Արտանիշ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Օգոստոսի 23-ի, Սարալանջի, Իսահակյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր, Կենտրոն, Մաքրավան, Վ.Աղբյուրակ, Երկաթգծի կայարան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Հույսի ավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի թիվ 8-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների, 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի թիվ 27 և 27ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։