«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճեց

Fastex Պրեմիեր լիգայի 2024/25թթ. մրցաշրջանի 31-րդ տուրում «Փյունիկը» 5։2 հաշվով հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ։
Դուբլի հեղինակ է դարձել Սերժ Դեբելեն, մեկական գոլ են խփել Էդգար Մալաքյանը և Յուսուֆ Օտուբանջոն, իսկ հինգերորդ գոլը սեփական դարպասը գրավելով գրանցել է հյուրերի հարձակվող Դումբիան։ «Արարատի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Դումբիան և Մուսա Կանտեն, հայտնում է armsport.am-ը։
Այս հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակել է 53 միավոր, բարձրացել լավագույն քառյակ և ապահովել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի ուղեգիր։ «Արարատը» 29 միավորով շարունակում է զբաղեցնել 8-րդ հորիզոնականը։