Ջոն Լեննոնի որդին քաղցկեղի պատճառով երկրորդ վիրահատության է ենթարկվել

Ջոն Լեննոնի որդին քաղցկեղի պատճառով երկրորդ վիրահատության է ենթարկվել

«Բիթլզ» լեգենդար խմբի համահիմնադիր Ջոն Լեննոնի ավագ որդին՝ Ջուլիանը, հայտնել է, որ երկրորդ վիրահատության է ենթարկվել քաղցկեղի պատճառով։

61-ամյա բրիտանացի երաժիշտը վիրահատական ​​միջամտության մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։

Լեննոնի խոսքով՝ բժիշկները նրա ուսի և նախաբազկի վրա հայտնաբերել են երկու խալ, որոնցից մեկը, պարզվել է, ուռուցք է՝ մելանոմա։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, եւ արտիստը շնորհակալություն է հայտնել բժիշկներին։ 

Երաժիշտը նշել է, որ սպասում է բիոպսիայի արդյունքներին։

Ջուլիան Լեննոնից մելանոման առաջին անգամ հեռացրել էին 2020 թվականին։ Հետո պարզվել էր, որ խալը, որը ծնվելուց ի վեր եղել է երաժշտի գլխին, վերածվել է չարորակ ուռուցքի։