Քարդաշյանի ամուսինը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում. այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Երաժշտի հոսպիտալացման ժամանակ նրա կինը՝ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը, նրա կողքին է եղել։
Թմբկահարի հոսպիտալացման ստույգ պատճառները չեն նշվում։
Բարքերը հոսպիտալացման ժամանակ Twitter-ում գրառում է կատարել. «Աստված ինձ պահապան»։