Ամենատհաս հայտարարությունն է, թե Արցախի անվտանգության երաշխավորը չենք, զիջում ենք վետոյի իրավունքը

«Այսօրվա վիճակը տագնապային է, անդունդի նախաշեմին ենք»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Պրահայում տեղի ունեցած զարգացումներին, դրանից հետո ՀՀ իշխանությունների կողմից հնչեցվող հայտարարություններին։

«Կամ այս փաստաթղթերը, իրենց բանակցողները, ստորագրողները առոչինչ կանցնեն պատմության գիրկը՝ որպես մեր պետական, ազգային շահից ամենահեռու թղթեր, արարածներ, կամ էլ հայոց պետականությունը, քաղաքարկթությունը, հայրենիքը դառնում է համաշխարհային պատմության մեջ մի փոքր ծանոթագրություն",- ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 31 տարի առաջ ՀՀ-ն որոշեց միջազգայնացնել Արցախի հիմնահարցը Հելսինկիում, որոշելով վերցնել ԵԱՀԿ-ի շրջանակը, որովհետև այնտեղ կար վետոյի իրավունքը։ "Անհավատալի է՝ այսօր ՀՀ-ն, իր գործող դե-ֆակտո ղեկավարության շուրթերով, զիջում է այդ վետոյի իրավունքը՝ ասելով, թե չենք կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ թողնելով Ադրբեջանին և ՌԴ-ին»,- ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ի ձևաչափից դուրս գալու, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը չլինելու վերաբերյալ հայտարարություններն ամենատհասն ու ամանատգեղն են։
Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է գտնի փրկության վերջին հրաշքը, այլապես սուգը շարունակվելու է, հասնելու է Երևան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Անի Գևորգյան