Քրիստոֆեր Նոլանը կէկրանավորի Հոմերոսի պոեմներից մեկը

Քրիստոֆեր Նոլանը կէկրանավորի Հոմերոսի պոեմներից մեկը

Հանրահայտ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմը կլինի «Ոդիսականը»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է «Universal Pictures» ստուդիան։

Հոմերոսի բնօրինակ պոեմում իրադարձությունները տեղի են ունենում մ.թ.ա. 8-րդ դարում։ Այն պատմում է Ոդիսևս անունով հերոսի արկածների մասին իր հայրենիք՝ Իթակա կղզի վերադառնալու ժամանակ։

««Ոդիսականն» առասպելական մարտաֆիլմ է, որը նկարահանվել է աշխարհի տարբեր ծայրերում՝ օգտագործելով նոր IMAX ֆիլմերի տեխնոլոգիան», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆիլմը համաշխարհային էկրան կբարձրանա 2026 թվականի հուլիսի 17-ին։