Դոլֆ Լունդգրենը հայտարարել է, որ վերջապես հաղթահարել է քաղցկեղը

Ամերիկացի դերասան Դոլֆ Լունդգրենը հայտարարել է, որ վերջապես հաղթահարել է քաղցկեղը
Դերասանն 9 տարի պայքարել է հիվանդության դեմ։
67-ամյա արտիստը երկրպագուներին ասել է, որ ժամանակին բժիշկները կանխատեսել են, որ իրեն ընդամենը երկու տարի է մնացել ապրելու, գրել են ԶԼՄ-ները։
Դոլֆ Լունդգրենը շվեդական ծագումով ամերիկացի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է։ Նա հայտնի է 1980-ական և 1990-ական թվականների մարտաֆիլմերում իր դերերով, ինչպես նաև որպես մարտարվեստի վարպետ:
Հայտնի դառնալով 1985 թվականին «Ռոքիի» չորրորդ մասում խորհրդային բռնցքամարտիկ Իվան Դրագոյի դերը խաղալուց հետո` Լունդգրենը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, այդ թվում՝ «Շոուդաուն փոքրիկ Տոկիոյում», «Ունիվերսալ զինվոր», «Պատժիչը», «Անզսպելիները»։