Ճապոնացի գիտնականները մշակել են հոտառության սենսորներ՝ մարդու նույնականացման համար

Ճապոնացի գիտնականները ստեղծել են հոտառության սենսորների զանգված՝ 16 ալիքներով: Սարքը տվյալներ է հավաքում մարդու շնչառության մասին, իսկ արհեստական բանականությունն նույնականացնում է մարդուն: Chemical Communications-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սարքը բարձր ճշգրտություն ունի՝ 97,8 տոկոս։ Հիմնական թերությունն այն է, որ թեստն անցնելու համար անհրաժեշտ է պահպանել վեցժամյա դիետա։
Հավաքված տվյալները մշակվում են արհեստական ինտելեկտի կողմից, որը վարժվում է շնչառության օրինաչափությունների հիման վրա եւ որոշում է մարդու անհատականությունը։
Կենսաչափական նույնականացումը տարածված է եւ բավականին հեշտ է կեղծել, ասում են գիտնականները: