Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ

Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ

Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Երևանում այցով գտնվող ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն։

«Տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ»,- ասել է նա: