5 ամսական երեխան ծխահարված, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի

5 ամսական երեխան ծխահարված, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի

Մայիսի 27-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես մամուլում գրվել է, ժամը 11։20-ի սահմաններում Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում «ջերմային այրվածք կոնտակտային այրվածք բոցով 1,2,3,4 աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» բուժօգնության են տեղափոխել մինչև 1 տարեկան աղջիկ երեխայի, առողջական վիճակը՝ ծանր։

Պարզվել է, որ ժամը 10։45-ից մինչև 11։10-ն ընկած ժամանակահատվածում Ազատության պողոտայի նշված շենքի բնակարանի ննջասենյակում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ ննջասենյակում է եղել 5 ամսական Ս․ Կ․-ն, որտեղից էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

MediaHub–ը կապ հաստատեց «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի հետ, հասկանալու՝ ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը։

«Ծխահարություն է եղել, երեխան ծխի մեջ է եղել, շնչել է այդ ծուխը: Երեխայի վիճակը այժմ նորմալ է. 5 ամսական երեխան գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»,– նշեց Հովհաննիսյանը։

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, երեխայի առողջական վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։

Մարիաննա Արամյան