Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է․ Քոչարյան

Հա՛րգելի հայրենակիցներ ,
Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։
Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար։ Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը, վստահ եմ, մեզ դեռ ոգեշնչելու է՝ դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը։
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
28.05.2025թ.