Թրամփը Կանադային նորից առաջարկել է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը

Թրամփը Կանադային նորից առաջարկել է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային առաջարկել է անվճար միջոց՝ միանալու «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգին։

«Ես ասացի Կանադային, որը շատ է ուզում մեր հրաշալի «Ոսկե գմբեթ» համակարգի մաս կազմել, որ դա կարժենա 61 միլիարդ դոլար, եթե նրանք մնան առանձին, բայց անհավասար Պետություն, բայց կարժենա ԶՐՈ ԴՈԼԱՐ, եթե նրանք դառնան մեր սիրելի 51-րդ նահանգը։ Նրանք քննարկում են առաջարկը»,- գրել է Թրամփը։