Շվեյցարիան դիտարկվում է որպես Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու վայր․ Զելենսկի

Շվեյցարիան դիտարկվում է որպես Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու վայր․ Զելենսկի

Շվեյցարիան դիտարկվում է որպես Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու վայր, հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկել է Բելառուսը որպես բանակցային գործընթացի հարթակ, սակայն Ուկրաինան հրաժարվել է, քանի որ «այդտեղից հրթիռներ էին թռչում, զորքեր էին մտնում»։

Զելենսկին ասել է, որ Կիեւը համաձայն է «չեզոք վայրերի»՝ Թուրքիա, Վատիկան և Շվեյցարիա։